Գաղտնիության qաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների,օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նմանծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.itplaza.am կայքիօգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման ևբացահայտման եղանակները:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների,ծառայությունների և «ՎԱյ-Թի Պլազա» ընկերության կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:
Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չեք կարող օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը:
2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
• Ծառայությունների ,ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը կիրառում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:
4. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեով:
Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:
Ապրանքի վերադարձ և փոխարինում
Պատշաճ որակի ապրանքի վերադարձ և փոխարինում
Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքը համաձայն ՀՀ համապատասխան օրենսդրության:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, գործարանային փաթեթավորումը, սպառողական հատկանիշները, երաշխիքային դրոշմապիտակները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, որը կապացուցի ապրանքը <<ՎԱյ-Թի Պլազա>>-ից ձեռք բերված լինելու փաստը:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին: Եթե գնորդի` վաճառողին դիմելու օրը վաճառողը նույն ապրանքից չունի, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարըկամ, եթե գնորդը ցանկանում է, փոխարինել այն համանման ապրանքով:
"Copyright © 2021 Maxon. All Rights Reserved DEVELOPMENT BY VIPSTUDIO LLC